Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան. հայտնում են ԶԼՄ-ները
Ըստ տարբեր աղբյուրների՝ Բաքվից ժամանած հատուկ ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել ժամը 16:00-ի սահմաններում:
Նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 21-22-ը «Double tree by Hilton» հյուրանոցում տեղի կունենա կլոր սեղան ՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվելու է «խաղաղության օրակարգը»։