Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանում գործող «Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոն» ոչ պետական կազմակերպությունը, որում ներգրավված են նաև այդ երկրում ապաստանած ադրբեջանցի վտարանդի գործիչներ, տելեգրամյան իր ալիքում տարածել է հետևյալ նյութը՝ «Հիմնվելով տեղական (ադրբեջանական) աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝ Ադրբեջանի Հանրապետությունում զինվորները, որոնք ավարտել են իրենց ծառայությունը և տեղափոխվել են պահեստազոր, կանչվել են «20-օրյա ուսումնական հավաքների»: Չեղարկվել են արձակուրդի մեկնող զինվորականների արձակուրդները, իսկ արձակուրդում գտնվող բազմաթիվ զինվորականներ վերադարձվել են ծառայության: Մեծ թվով դագաղներ տեղափոխվել են առաջնագծին մոտ պահեստներ»: Որքանո՞վ է նյութում նշված տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դժվար է գնահատել, սակայն, ամեն դեպքում, պարզ է, որ Բաքվի բարբարոսկան վարչախումբն Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ամենևին էլ խաղաղասեր և չեզոք կողմ չէ»։ Դատելով հակաիրանական սոցցանցային զգալի ակտիվությունից՝ գրեթե կասկած չկա, որ քարոզչական տիրույթում ներիրանական պանթյուրքական ցանցն աշխատում է Իսրայելի դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հրահանգավորմամբ և ուղղորդմամբ։ Չնայած նույն այդ վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր հերքել է, որ Իրանի ներսում Իսրայելն օգտագործել է հենց Բաքվի հովանու ներքո գտնվող պանթյուրքիստների լրտեսական ցանցը, կարծում եմ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի համապատասխան մարմինները կզբաղվեն այս խնդրով, որն անվտանգային լուրջ մարտահրավեր է դարձել իրանական պետության համար»։ *** |
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Բաքվի դեմ տարածված մեղադրանքները լիովին հորինված են։ Խոսքը այն լուրերի մասին է, որ իբր Ադրբեջանը Իսրայելի անունից էթնիկ ադրբեջանցիների է հավաքագրում որպես գործակալներ և տեղակայում Իրանում։ «Այս անհեթեթ և երևակայական մեղադրանքները իրականության հետ որևէ կապ չունեն և ոչ այլ ինչ են, քան դիտավորյալ ապատեղեկատվություն», - ընդգծել է Հաջիևը։ Նա հավելել է, որ Ադրբեջանը վճռականորեն մերժում է նման կեղծ և անհիմն հայտարարությունները։ *** |
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «2020թ. ի վեր կորանավիրուսային համաճարակի պատրվակով Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մինչ այժմ փակ արհեստածին Ադրբեջանի՝ Իրանի հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է։ Բաքվում դա մեկնաբանել են՝ որպես «մարդասիրական» քայլ Իրանում գտնվող արտասահմանցիներին տարհանելու նպատակով, մինչդեռ իրանական տելեգրամյան ալիքները սա գնահատել են՝ որպես «լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն» Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից։ Հատկապես Իրանի միջուկային գիտնականների դեմ մահացու դիվերսիաներից հետո Իրանի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմիններն ակտիվացրել են աշխատանքը, և արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել Զանջանում և մի քանի այլ վայրերում դիվերսանտների վնասազերծման վերաբերյալ։ Հիմնավոր կասկածներ կան, որ դիվերսիոն գործողություններն իրականացրել են նաև հենց Իրանի ներսում Բաքվի անմիջական ուղղորդմամբ և համակարգմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի անդամ գործակալներ։ |
«Բաքվի բարբարոսական վարչախումբն ամենևին էլ չեզոք կողմ չէ»․ Վարդան Ոսկանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее