Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«907-րդ բանաձևը ԼՂ բանակցային փաթեթի նախապայման է եղել։ Բաքուն պատրաստ է եղել դրա դիմաց ինչ-որ կարևոր բան զիջել:
Որքան ուսումնասիրում եմ ամերիկյան կիսագաղտնազերծված փաստաթղթերը, ԼՂ բանակցային գործընթացը դառնում է առավել բաց ու թափանցիկ։ Իսկ ես կարծում էի, գործընթացը գաղտնի է։ Որոշ փաստաթղթերից պարզ է դառնում, որ 907-րդ բանաձևը հանելու դիմաց Ադրբեջանը պատրաստ է եղել փոխզիջման։ Շուտով կպարզեմ, թե ինչ է պատրաստ եղել մեզ տալ Բաքուն՝ չարաբաստիկ հոդվածը ուժը կորցրած ճանաչելու դիմաց։ Հակամարտող կողմերին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն, դետալներ հրապարակելու համար»:


