▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն և Երևանը պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ոչ ռազմական օբյեկտները

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հայտարարության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին Ժնեւում տեղի ունեցած հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են անհապաղ ձեռնարկել մի շարք միջոցներ անկախ հրադադարի եւ այլ հանգամանքների:

«Կողմերը միտումնավոր կերպով չեն թիրախավորի խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն»,-ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Բաքուն եւ Երեւանը նաեւ պետք է ներկայացնեն իրենց մեկնաբանություններն ու հարցերը՝ կապված հրադադարը ստուգելու հնարավոր մեխանիզմների հետ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված հայտարարության համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее