▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները». Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լավրովի հետ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպման ժամանակ Միրզոյանը նշել է, որ երկկողմ համագործակցության համար առանցքային նշանակություն ունեն բարձր մակարդակի վրա գտնվող ամենօրյա շփումները․

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

http://asekose.am/filemanager/uploads/Ararat_Mirzoyan.jpg

«Տարածաշրջանում, սակայն, պահպանվում է բավականին լարված իրավիճակ. Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- հավելել է Միրզոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее