▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկոմատն ավելի արագ գործեց, քան գողը

 

 

Օգոստոսի վեցին անհայտ անձը մոտեցել է Արտաշատի փողոցներից մեկում գտնվող բանկոմատին, բայց ոչ գումար կանխիկացնելու նպատակով: Նախնական տվյալներով՝ պլաստմասսե առարկայով փակել է բանկոմատի այն հատվածը, որտեղից դուրս է գալիս փողը և հեռացել:

Բանկոմատին է մոտեցել ուրիշ մեկը՝ գումար  կանխիկացնելու: Քաղաքացին չի նկատել, որ բանկոմատի այն մասը, որտեղից փողն է դուրս գալիս՝ փակ է: Նրան թվացել է, որ բանկոմատը գործարքը կատարել է, բայց փողը չի տվել: Նրա հեռանալուց անմիջապես հետո բանկոմատին է մոտեցել նախորդը, հանել պլաստմասսան, սակայն բանկոմատը գումարն արդեն ետ քաշած է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее