▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանավեճից» հետո «իմն ես լինելու»

Արդեն մոտ 2 ամիս է slaq.am իտերնետային կայքի եթերում ամեն շաբաթ եթեր է հեռարձակվում հաղորդավար Վարդան Բարսեղյանի հեղինակային «Բանավիճիր ինձ հետ» հաղորդումը:

Հաղորդման ժամանակ հաղորդավարը հյուրընկալում է միևնույն ասպարեզի երկու տարբեր սերունդների ու ինչպես հաղորդավարն է միշտ նշում հաղորդման առաջաբանում` տեղի է ունենում 2 սերունդերի բախում:

Հաղորդման շրջանակներում շոշափվում են երկու սերնդին էլ հետաքրքրող թեմաներ, որոնք ընթացքում վերածվում են բանավեճի, իսկ հաղորդման վերջում հյուրերը փորձում են գալ ընդհանուր հայտարարի:

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Վարդանը նշեց,որ հաղորդումն արդեն հասցրել է սիրվել և ձեռք բերել մեծ լսարան,ինչը փաստում է ,որ այսօր մեր հայրենակիցները ունեն նմանատիպ հաղորդումների կարիք,որտեղ կտեսնեն նաև իրենց սիրելի ավագ սերնդի ներկայացուցիչներին:

Ի դեպ Վարդանը նաև երգում է և մեզ տեղեկացրեց,որ շատ շուտով  հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ և տեսահոլովակ:

Երգը կոչվում է  «Իմն ես լինելու»:

Երգի հեղինակն է Հայկ Գևորգյանը, գործիքավորումը՝  Արման Սարգսյանի,իսկ ձայնագրությունը կատարել է Էմմանուել Հակոբյանը:

Տեսահոլավակի ռեժիսորի անունը նախընտրեց գաղտնի պահել` խոստանալով,որ սպասվում է գեղեցիկ անակնկալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее