Պարող, դերասան, գովազդային դեմք Էդգար Շավինյանը համարվում է Բրիթնի Սփիրսի համար մեկ երկրպագուն Հայաստանում: Դեռ երիտասարդ տարիքից Էդգարը միշտ երկրպագել է նրան,երբ Բրիթնին կատարում էր իր առաջին քայլերը դեպի մեծ բեմեր:
Աշխարհահռչակ երգչուհին իր կերպարներով ստիպեց Էդգարին հավատարիմ մնալ մինչ այսօր: Բրիթնիի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին Էդգարը տեղեկանում է կայծակնային արագությամբ: Չկա մի սկավառակ, որը չունենա, թողարկվելուն պես ձեռք է բերում արտասահմանյան երկրներից, էլ չեմ խոսում երգերի մասին,որոնք անխտիր գիտի. նույնիսկ այնպիսինները, որոնք շատ քչերն են լսել: Էդգարի կյանքում ամեն ինչ վերագրված է Բրիթնիին. քաղաքում Էդգարին տարբերել շատ հեշտ է՝ ուղղակի պետք է նայել շապիկին և մնացածը արդեն պարզ է: Ննջարանը կարելի է համարել Բրիթնիի հայաստանյան ֆան ակումբը:
Չէր կարող չունենալ նաև դաջվածք Բրիթնիյին վերաբերող: Նույնիսկ Ամանորին Էդգարի տոնական ծառը զարդարված է նրա նրա նկար- խաղալիքներով: Էդգարը բազմաթիվ հրավերներ է ստանում տարբեր հեռուստառադիո ընկերություններից «ֆանատիզմ», «ֆան ակումբ» և այս թեմայի շուրջ հաղորդումներում որպես հյուր, անգամ հաղորդումներից մեկի ժամանակ հաղորդավարուհիներին սովորեցնում էր Բրիթնիի պարերից մեկը:
Բանակային տարիներից Էդգարը հիշում է թե ինչպես է իր միջնորդությամբ զորքը մարզանք արել Բրիթնիի երգի տակ (ինչ խոսք, տպավորիչ է):
Հ.Գ. Մեզ մնում է Էդգարին ցանկանալ, որ մի օր Բրիթնին Հայաստան գա…
Հեղինակ՝ Մադաթ Սադոյան