▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակում» սերիալի Ջամշոյանն այսօր ամուսնացել է. հարսանիքին ներկա է եղել 1-ամյա որդին

Bravo.am-ը գրում է .«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան, երկու տարվա համատեղ կյանքից հետո պսակադրվել են: Արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Գեղարդում: 

Դերասանը կայքի հետ զրույցում նշել է, որ հանգամանքների բերումով հետաձգված հարսանիքը վաղուց էին ծրագրել.«Միշտ ցանկացել եմ ու ասել եմ, որ հարսանիքս այն ժամանակ կանեմ, երբ որդիս հետս կլինի: Հիմա իսկական ժամանակն է. նա մեկ տարեկան է, կկարողանա մեզ հետ ուրախանալ ու հետագայում էլ գլուխ կգովի՝ ասելով, որ հոր հարսանիքին պարել է: Հորս, մորս ու քրոջս համար մեր պսակադրությունը անակնակալ էր. նրանք եկեղեցում նոր իմացան»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее