▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակում մարդիկ ավելի են լրջանում. Վլադիմիր Արզումանյան

Դիտեք նաև՝

Tert.am-ը հարցազրույց ունի երգիչ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանին հաղթանակ բերած երգիչ Վլադիմիր Արզումանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Արցախում ծնված և մեծացած երգիչը Ստեփանակերտում է ծառայում՝ Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում: «Արդեն 6 ամիս է, ինչ ծառայում եմ: Կարծում եմ՝ բանակում մարդիկ ավելի են լրջանում,  փոխվում են և հպարտությամբ են կրում Հայոց բանակի համազգեստը»,- ասաց երգիչը, ով ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է շարունակել զբաղվել իր մասնագիտությամբ՝ երգել:

Հաշվի առնելով, որ Վլադիմիրն արցախցի է, տանն ավելի մոտ է, սակայն, ինչպես բոլոր զինվորները, ամենից շատ կարոտի հետ չի հաշտվում: «Կանկեղծանամ, ամենամեծ դժվարությունն ինձ համար կարոտն է»,- ասաց նա ու հավելեց, որ վերջին անգամ տասն օր առաջ է տեսել հարազատներին:

Ասում են՝ բանակային ընկերները հետագայում ամենահուսալին են դառնում։  Ըստ Վլադիմիրի՝ ինքն էլ հասցրել է լավ ընկերներ ձեռք բերել: «Դժվարության մեջ լավ ընկեր գտնելը հեշտ չէ: Փառք տիրոջը, ես ձեռք եմ բերել վստահելի ընկերներ: Բանակում ծառայությունն ինձ ընկերասիրություն, հանդուրժողականութուն է տվել»,- ասաց երգիչը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее