Wedding.am-ը գրում է. Նոյեմբերի 5-ին իր ընտրյալին սիրո հավերժ երդում է տվել «Բանակում» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Մառա Սարուխանյանը, ով մարմնավորում էր Կարինայի կերպարը:
Դերասանուհին և իր ամուսինը, ինչպես լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է Մառան, ծանոթ են արդեն 10 տարուց ավելի է, և այդ ընթացքում հասցրել են դառնալ նաև իսկական ընկերներ:
Մառայի և նրա ընտրյալի պսակադրությունը տեղի է ունեցել Երևանում, սակայն այսօր զույգը բնակվում է Մոսկվայում:
Ի դեպ, դերասանուհին Մոսկվա է տեղափոխվել բնակության նախկին ընտրյալի՝ կրկին «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Հովհաննես Դավթյանի հետ հարաբերությունների խզումից հետո:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում