Նորաբաց www.Poqrikner.am հայալեզու, մանկական կայքը նախատեսված է երեխաների, մայրերի, մայրանալ պատրաստվողների համար:
Կայքում տեղ գտած նյութերը կօգնեն ծնողներին՝ փոքրիկներին մեծացնելու դժվարին հարցում:
Նորաստեղծ կայքում հնարավոր է գտնել հղիության մանրամասներից մինչեւ երեխայի առողջությանը, հավատքին, ժամանցին ու նորաձեւությանն առնչվող հետաքրքիր նյութեր, հեքիաթներ, մուլտեր ու բանաստեղծություններ:
Կայքում ինֆորմացիան մատուցված է 6 բաժիններով`«Հոդվածներ», «Հեքիաթներ», «Մուլտեր», «Հոգևոր աշխարհ», «Մայրերին», «Այլ», որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած է ենթաբաժիններից:
Կայքի նախաձեռնողները նշում են, որ իրենց հիմնական նպատակներից է նոր սերնդի ժամանցն ապահովել հայկական ժողովրդական հեքիաթներով, հայկական արտադրության մուլտֆիլմերով և քրիստոնյայի ոգին զարգացնող նյութերով: