▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

 

Ավան վարչական շրջանի մշակույթի տանը բացվել էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

Ողջունելով ներկաներին և ձեռագործ աշխատանքների հեղինակներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ նման նախաձեռնությունները դառնալու են շարունակական` հնարավորություն ընձեռելով տաղանդավոր երեխաներին ներկայացնելու սեփական ձեռքերով պատրաստված աշխատանքները: Ցուցահանդեսի ավարտին մասնակից երեխաներին տրվել են նվերներ:

Միջոցառմանը սեփական ստեղծագործություններով են ներկայացել Երևանի համար 2, 6, 8, 11, 12, 14, 15,16-րդ հատուկ դպրոցների շուրջ 90 երեխաներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее