«Բացի «Հ1»-ից, ուրիշ հեռուստաալիք, լրատվամիջոց ճանաչո՞ւմ եք», «Ընտրովի արդարադատություն է երկրում», «Չե՞ք կարծում, որ իրավապահ համակարգը գործիք է դարձել իշխանության ձեռքին»․ լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով կրկին անպատասխան թողնելով հարցերը՝ հեռացավ։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը ևս մասնակցում էր Դատական իշխանության օրվան նվիրված «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով քննարկմանը։
***
|
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա դատավոր, որ իմ ասածը չանի․ դուք Նիկոլ Փաշինյանի ասածը արե՞լ եք, Փաշինյանից ՍՄՍ չեք ստացե՞լ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց դատավոր Սարգիս Պետրոսյանին։ «Որևէ անգամ, որևէ մեկը, որևէ հանձնարարություն չի տվել. ես գործում եմ բացառապես Սահմանադրությամբ և օրենքներին համապատասխան։ Ես Փաշինյանի հեռախոսահամարը չունեմ, կարծում եմ՝ ինքն էլ իմը չունի, ՍՄՍ-ներ ստանում եմ իմ ընկերներից, տան անդամներից»,- պատասխանեց դատավոր Պետրոսյանը։ Մտավախություն չունե՞ք, որ իշխանության սրտի որոշումը կայացնելուց հետո ձեզ կճանապարհեն տուն․ հետաքրքրվեց լրագրողը։ «Ես որևէ մեկի սրտի որոշումը չեմ կայացնում, ես օրենքի սրտի որոշումն եմ կայացնում»,- նշեց Պետրոսյանը։ |
Դիտեք նաև՝


