▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է հերթական գողությունը. գրպանահատի թիրախում ավտոբուսի 47-ամյա ուղևորուհին էր

 

Օգոստոսի 26-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երեւանի Խանջյան փողոցի թիվ 12 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Վահան Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսում 47-ամյա Մելանյա Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ կային փաստաթղթեր, գումար եւ բանկի պլաստիկ քարտ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее