▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց տեսարաններում նկարահանված հայ հայտնիները

Եթե նախկինում հայ ռեժիսորները ֆիլմերում բացառում էին համբույրի տեսարաններն, ապա հիմա կարծես դրա խնդիրը քիչ-քիչ վերանում է: Կա՛մ դերասանուհիներն են համարձակ դարձել, կա՛մ էլ մտածում են՝ համբուրվելով գուցե նոր առաջարկներ կստանան: 
Չգիտես ինչու Հայաստանում համբույրի տեսարաններն ավելի են քննարկվում, քան դերասանական խաղը: Շատ դերասաններ էլ խուսափում են այդ տեսարաններից, քանի որ մտածում են՝ ինչ կասեն նրանց ծնողները, հարևանները և վերջապես թաղի տղաները:

Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան

Համբույրի տեսարանները, կարելի է ասել, սկսվեցին Նազենի Հովհաննիսյանից, երբ հայ հանդիսատեսը նրան տեսավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմում Խորեն Լևոնյանի հետ համբուրվելիս: Ֆիլմում նա ոչ միայն համբուրվում էր, այլև կային անկողնային գեղեցիկ տեսարաններ: Հետաքրքիր է, որ եթե կա ֆիլմ նրա մանակցությամբ, ապա հաստատ կարելի է սպասել նաև համբույրի տեսարանի: Նազենին գուցե այդ քայլով ճանապարհ ցույց տվեց մյուս դերասանուհիներին, ովքեր մինչև այս խուսափում էին: Խորեն Լևոնյանն էլ համբուրվելու հարցում խնդիր չունի: «Ոչինչ չի մնա», «Սպանված Աղավնի» ֆիլմերում համբուրվեց Նազենի Հովհաննիսյանի հետ. անկողնային տեսարաններ ևս եղան: «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում համբուրվեց Գայանե Ասլամազյանի հետ, իսկ «Իմ սրտի տնակ» ռուսական ֆիլմում՝ Եկատերինա Ստրիժենովայի:   

Տաթև Հովակիմյան և Տիգրան Մակարյան

Տաթև Հովակիմյանին հեռուստադիտողը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից, դերասանուհին հիշվեց ոչ միայն իր դերով, այլև հայերի աչքերի համար, քիչ թե շատ բաց տեսարաններով: Շատերը կարծեցին, որ Տաթևին դերն առաջարկել են միայն նրա համար, որ համաձայնել է խաղալ այդ տեսարանում: Տաթևն էլ նշել էր. «Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեին նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ»: Հիշում եմ, երբ կինոթատրոնում նայում էի այս ֆիլմը, կողքիս նստած աղջիկը ընկերուհու հետ քննարկում էր, թե ինչ հաստ և սիրուն են Տիգրան Մակարյանի շուրթերը, և թե ինչ լավ է նա համբուրվում: Իսկ Տիգրանն ասել էր.« Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար շատ սովորական է»:

 Անի Երանյան և Մովսես Երեմյան

«Խաղ իմ կանոններով». այս ֆիլմի մասին խոսվեց միայն այն պատճառով, որ գլխավոր դերակատարներն էին Անի Երանյանը և Մովսես Երեմյանը, ովքեր ժամանակին հանդիպում էին, և նրանց սիրավեպի մասին գիտեին բոլորը: Ֆիլմից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք կրկին միացել են, բայց երկուսն էլ հերքեցին այդ լուրը:   Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա Հովհաննես Ազոյանը և Ռոզի Ավետիսովան միասին հանդես եկան «Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմում, և հադիսատեսը նրանց ևս տեսավ համբուրվելիս:  

Արփինե Գաբրիելյան և Սոս Ջանիբեկյան

Արփինե Գաբրիելյանը իր առաջին քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում, իսկ  «Սկոտչ և Վիսկի» ֆիլմիում դերասանուհին ոչ միայն համբուրվում Սոս Ջանիբեկյանի հետ, այլև քիչ թե շատ երևում է նրա ներքնազգեստը: Սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որտեղ նա համբուրվում էր:  

Աղբյուրը` erkusov.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее