Այսօր հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին հրավիրել էր Արցախի սահման՝ հանդիպման: Այս առթիվ մի խումբ հավատացյալներ արդեն իսկ բաց նամակ են գրել Վեհափառին՝ խնդրելով չհրավիրել Փաշազադեին Արցախ:
Վեհափառ Տեր,
 Գնահատելով Ձեր խաղաղասիրական և քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ հայատյացությամբ և հակաքրիստոնեական գործունեությամբ աչքի ընկնող գործչին Արցախ հրավիրելու նախաձեռնությունից: Արցախ աշխարհը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից մինչև մեր օրերը ապրել է աղոթքներով առ Աստված և Հայրենիքի ազատության համար նահատակված նախնիների արյան հիշատակով: Նրա մուտքը Արցախ պղծություն է, նրա հայտնվելը մեր հողում անարգանք է Հայրենիքի և Քրիստոնեական Հավատքի համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակին: 
 Վեհափառ Տեր,
 Խնդրում ենք Ձեզ ագրեսորների հոգևոր առաջնորդի հետ վարվել ավետարանական ճշմարտությամբ. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ» (Մատթ. 7,6):
 
 Հայրապետական օրհնության ակնկալիքով՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ:
Զինավոր Մեղրյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից
      

