▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին. թատրոններում նույնպես մենաշնորհ կա

Էսօր այցելել էի Ստանիսլավսկիի թատրոն ու ահագին զարմացած էի. թատրոնում կա ընդամենը մի վայր, որտեղից կարող ես բան առնել ընդմիջման ժամանակ ու «այրապորտի» գներով։
Ես գիտեմ, որ մենաշնորհի դեմ եք ուզում պայքարել ու դժվար հասցրած լինեք թատրոն գնալ Ձեր կառավարման ընթացքում, այդ իսկ պատճառով ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանյան գրեթե բոլոր թատրոններում կա սննդի ու ըմպելիքի վայրի մոնոպոլիա։
Նայելով մշակույթի նորանշանակ նախարարի (ով սաղ կյանք պետական պաշտոնի էր) միլիարդավոր ունեցվածքները, մտավախություն ունեմ,որ հեսա նախարար/բիզնեսմենը շուտով էտ վայրերը կսարքի իր սեփականը ու չի թողի ուրիշը մուտք գործի այդ փոքրիկ «շուկա»։

Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում եմ հանձնարարել համապատասխան բաժնին ուսումնասիրություն կատարի թատրոններում սննդի օբեկտներում ու վերացնի մոնոպոլիան։
Կանխավ շնորհակալ եմ։

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее