Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է իր նոր աշխատանքի՝ «Ազիզյանները» սիթքոմի անոնսը: Նա նշել է, որ նոր նախագիծը հիմնված է ամերիկյան «Married with Children» սիթքոմի վրա: Հանրահայտ հեռուստաշոուի հայկական տարբերակը ստեղծելը նրա երազանքն է եղել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ահա ձեզ ներկայացնում ենք «Ազիզյանները» սիթքոմի առաջին կադրերը:
Կուզենայի նաեւ նշել, որ «Ազիզյանները» սիթքոմը ստեղծված է մեր թիմի կողմից ամենասիրված ամերիկյան «Married with children» ընտանեկան սիթքոմի մոտիվներով: Միշտ ուզեցել ենք պատկերացնել, թե ինչ կաներ այդ ընտանիքը հայկական իրականության մեջ:
Հ.Գ. «Married with children» հանրահայտ սիթքոմի ադապտացիան արվել է ավելի քան 30 երկրում, եւ ահա Հայաստանն արդեն կունենա իր տարբերակը:
Հ.Գ.Գ. Ի դեպ, ռուսաստանյան տարբերակը կոչվում է «Счастливы вместе»»: