▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովում հնչեց 1000-րդ հոբելյանական քֆուրը

armcomedy.com-ը գրում է. Խորհրդարանի հերթական քառօրյայի ընթացքում տեղի ունեցավ 1000-րդ հոբելյանական հայհոյանքի հնչեցման հանդիսավոր արարողությունը։ Այդ մեծագույն պատվին արժանացավ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերջին 9 տարիների ընթացքում հնարավոր դարձավ ուշունցների ընդհանուր քանակը 361-ից հասցնել 999-ի։
«Սա պատմական պահ է բոլորիս համար,ուստի շատ մեծ պատասխանատվություն եմ զգում», – լրագրողների հետ կիսվեց փոքր-ինչ հուզված Մովսիսյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, ավելի ճիշտ թեկնածու 1000-րդ քֆուրն արտաբերելու համար դժվար կլիներ ընտրել։ «Իսկապես, երբ պարոն Առաքելյանը առաջին անգամ ընտրվեց, շատերի մոտ կասկածներ կային, թե որն է լինելու նրա դերը խորհրդարանում։ Սակայն նա արագ գտավ իր տարերքը ու հիմա Առաքելի առաքելությունը պարզ դարձավ բոլորի համար։ Բառախաղը պատահական էր», – նշեց Շարմազանովը։
Երկմտելով «համբալ» և «դիշովկա» ուշունցների միջև, պատգամավորը ի վերջո կանգ առավ «դիշովկա»-ի վրա։ «Նախ չէի ուզում շատ կոպիտ հայհոյանք տալ՝ հազար ու մի մարդ կարող է մեզ նայել, երկրորդն էլ հիմա մենք ԵՏՄ անդամ ենք և չպետք է որևէ բան թաքցնենք մեր գործընկերներից», – բացատրեց Մովսիսյանը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее