▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է մահացել

 

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացել է: Կոմունիստական կուսակցությունից armtimes.com-ի լուրը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել: Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Էդ ինչ կարեւոր, հրատապ բան է: Մարդ է, մահացել է: Անուն ազգանունն ինչ կասի ձեզ, օրինակ»:
Մեզ հաջողվեց պարզել, որ Լավրենտի Ասատրյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից էր: Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը մեր զրույցում ասաց, որ նա Շամշադինի զինկոմն է եղել, իսկ մինչ զինվորական պաշտոն զբաղեցնելը աշխատել է Նոյեմբերյանի սպորտդպրոցում: Կարեն Աբազյանի խոսքով՝ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն ըմբշամարտի վարպետ է եղել:
«Վերջում աշխատում էր Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում որպես զինղեկ (ռազմագիտության ուսուցիչ): Արդեն 1 տարի է թոշակի էր գնացել, բայց թոշակի տարիքը վաղուց էր լրացել»,- ասաց Կարեն Աբազյանը՝ նշելով, որ Լավրենտին Ասատրյանը սրտանոթի ճնշման բարձրացման հետեւանքով է մահացել: «Տեղափոխել էին Երեւան, դեղորայքով էին պահում, հույս ունեին, որ կվիրահատեին, բայց չդիմացավ: 70-ն անց էր»,- նշեց քաղաքապետը:
Ի դեպ, կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է պատգամավորության թեկնածուի մահվան վկայականը ներկայացնեն կոմունիստական կուսակցությունից, որպեսզի նրա գրանցումը չեղյալ համարվի:

armtimes.com-ը գրում է. Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացել է: Կոմունիստական կուսակցությունից կայքի լուրը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել: Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Էդ ինչ կարեւոր, հրատապ բան է: Մարդ է, մահացել է: Անուն ազգանունն ինչ կասի ձեզ, օրինակ»:

Մեզ հաջողվեց պարզել, որ Լավրենտի Ասատրյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից էր: Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը մեր զրույցում ասաց, որ նա Շամշադինի զինկոմն է եղել, իսկ մինչ զինվորական պաշտոն զբաղեցնելը աշխատել է Նոյեմբերյանի սպորտդպրոցում: Կարեն Աբազյանի խոսքով՝ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն ըմբշամարտի վարպետ է եղել:

«Վերջում աշխատում էր Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում որպես զինղեկ (ռազմագիտության ուսուցիչ): Արդեն 1 տարի է թոշակի էր գնացել, բայց թոշակի տարիքը վաղուց էր լրացել»,- ասաց Կարեն Աբազյանը՝ նշելով, որ Լավրենտին Ասատրյանը սրտանոթի ճնշման բարձրացման հետեւանքով է մահացել: «Տեղափոխել էին Երեւան, դեղորայքով էին պահում, հույս ունեին, որ կվիրահատեին, բայց չդիմացավ: 70-ն անց էր»,- նշեց քաղաքապետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее