▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազերիներն իրենց կացնահարողին հերոս են դարձնում, մենք մեր մարտական հրամանատարներին` բանտարկում. Արմեն Մովսիսյան

Երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դե արի ու մի գժվի՝ Շուշիի առանձին գումարտակի հրամանատարի համար դատախազը 11 տարի ազատազրկում է պահանջել: էն ո՞վ էր ասում՝ էջիցս պոզիտիվ չեմ գրում, դե գրեք տեսնեմ:

Ազերիները փողը տվեցին իրենց կացնահարողին հունգարական բանտից հանեցին, տեսնես ինչի՞ էինք հուզվել, ինչ որ պաթոսախառը համաշխարհային արդարություն էինք պահանջում: Մենք մեր հրամանատարներին ենք բանտարկում, մարտական հրամանատարներին: Ու տեսնես ամենաշատն ով է ուրախանում էսօրվա հայ դատախազի պահանջած ազատազրկման ժամկետի համար, կամ մարտական գեներալի բանտարկման, տեսնես ո՞վ....Էս ռեժիմը արդարության հետ կապ չունի, էս հյուծում է մեր կենդանի մարմինը, այսպես օկուպանտներն են վարվում:

Լավ մի հատ մտածեք, ազերիներն իրենց կացնահարողին ազգային հերոս են դարձնում, մենք մեր մարտական հրամանատարներին բանտարկում: Մի հատ մտածեք, հայեր, սա ի՞նչ է...»:

Հիշեցնենք, որ  դատարանում մեղադրող  Հակոբ Ենոքյանը  միջնորդել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հինադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ավելի ուշ Ժիրայր Սեֆիյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, անդրադառնալով մեղադրող դատախազի միջնորդությանը, ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դեռ կանդրադառնամ ինչու և ինչի համար դատապարտվեց Ժիրայրը …դեռ կսպասեմ Աստծո արդար դատաստանին, բայց եթե ուշանա, ինքս՝ անարդարս արդարատության համար վրեժխնդիր կլինեմ.... սա ուղված է բոլոր նրանց, ովքեր Ժիրայրի հետ անարդար գտնվեցին: Ով ուզում է թող լինի, հասնելու եմ ձեզ մեկ առ մեկ ու ես կդառնամ ձեզ հոշոտող գազանը»:

Կարդացեք նաև` Ես իրենցից զզվել եմ, զզվում եմ. Արմեն Մովսիսյանը զայրացած է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее