▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը:

Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը:

Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում՝ մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ և ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին:

Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее