Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացված․ Այսօր՝ հուլիսի 27-ին Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին , ապրում էր Ազատավանում: Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» էջը: Յուրան իր չորս ընկերների հետ միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։ |
***
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա է։ *** Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին. ՆԳՆ
|