▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկը կալանավայրում կաթված է ստացել

2015թ  Նորք-Մարաշում  բացահայտված Հանցավոր համագործակցության գործով ամբաստանյալ, Ապար անունով հայտնի   Էդուարդ Ներսիսյանի առողջական վիճակը ծանր է մնում՝  7 ամիս առաջ կալանավայրում ստացած կաթվածից հետո։

 «Աջակողմյան թուլացում ունի, երկրորդ խմբի հաշմանդամ ազատամարտիկ է եւ առողջական վիճակը քանի գնում վատթարանում է»,- «Ա1+»-ին ասել է պաշտպան Կարմեն Պողոսյանը:

Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են ։  Պաշտպանը  պատրաստվում է միջնորդել՝   նրա մասով գործն առանձնացնելու համար։

«Եթե այսքան երկար ժամանակով ընդմիջվի  դատական պրոցեսը եւ չբացվի, կունենանք, նոր  Շիրխանյան, ավելի վատ վիճակով:  Նա տեղաշարժման լուրջ խնդիրներ ունի եւ բուժումը դեռ ընթացքի մեջ է»:

Այսօր էլ ՝արդեն վեցերորդ անգամ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չսկսված   այս գործով դատական նիստը հետաձգվեց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее