▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ նստած կարող ենք ամեն ինչ դատապարտել, որովհետև մեր աթոռն ու կյանքը անվտանգության մեջ է

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է հղել, որում դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին հայտնել է «Ակոս» պարբերականը:

Վստահեցնելով, որ «Բունդեսթագի որոշումը հայ ժողովրդի մոտ խորին ափսոսանքի զգացում է ծնել»,  արքեպիսկոպոսը Էրդողանին իր ցավն է հայտնել կատարվածի առիթով.

«Բունդեսթագի կայացրած որոշումը մեր ժողովրդի մոտ ափսոսանք է առաջացրել: Որպես Թուրքիայի հայկական համայնք, մենք մեր ցավն ենք հայտնում Ձեր աշխատակազմին, ընդունեք մեր սրտանց զգացմունքները: Դա անթույլատրելի է, որ Գերմանիայի խորհդրարանը, որը պարտավոր է ապահովի իր քաղաքացիների խաղաղությունն և անվտանգությունը, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու»,- ասվել է Աթեշյանի նամակում:

«Որևէ խնդրի մասին խոսելուց առաջ պատմությունը պետք է լավ ուսումնասիրել: Երբ որ նայում ենք Հայոց ցեղասպանությունից հետո հայ եկեղեցուն, տեսնում ենք, որ թուրքերն այն փորձում են դարձնել խամաճիկ: Ժամանակին թուրքական իշխանություններն օգտագործել են նաև Մեսրոպ Մութաֆյանին: Էրդողանն ամեն տեղ տանում էր նրան՝ ցույց տալու, թե «ինչքան են կարևորում» փոքրամասնության ներկայացուցչին, և որ հայերն այնտեղ ոչ մի խնդիր չունեն և այլն:

Աթեշյանն, ըստ իս, փորձում է ինչ-որ լուծում տալ՝ անվտանգության մեջ պահելու հայությանը:  Նա փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը՝ Բունդեսթագի որոշման հետ կապված: Այստեղ նստած կարող ենք ամեն ինչ դատապարտել, որովհետև մեր աթոռն ու կյանքը անվտանգության մեջ է: Չմոռանանք, որ Պոլսում հայերի թիվը 60.000 է, չհաշված մահմեդականցված հայերին, որոնք առ այսօր գյավուր են կոչվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее