Life.panorama.am-ը գրում է.
«Հրեշտակների դպրոցի» հայտնի ավագը՝ Լուսինեն, նույն ինքը Արմինա Ասրյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Մենք հետաքրքրվել ենք դերասանուհու այսօրվա զբաղվածությունից, առաջիկա ծրագրերից, ինչպես նաեւ տեղեկացել նրա եւ սիրելիիի սիրո պատմության մասին:
«Ընտանեկան բիզնես ունենք՝ գեղեղցկության սրահ, որի տնօրինությամբ ես եմ զբաղվում: Այս պահին ավելի շատ կենտրոնացած եմ այս աշխատանքների վրա ու ստացվում է, որ մասնագիտությանս մի փոքր աչքաթող եմ արել, ինչը շուտով կշտկեմ»,- նշեց Արմինան, բայց եւ նկատեց, որ կրկին որպես դերասանուհի ներկայանալու պլաններ ունի.
«Ես ավարտել եմ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտը, բայց ցավոք ինձ մոտ հիմա ստեղծագործական դադար, որը շուտով կավարտվի. հիմա ամեն ինչ կարգավորվում է, մտադրություն կա անպայման շարունակել դերասանուհու կարիերաս»:
Ավելին՝ դերասանուհին արդեն նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում, որի մասին առաջինը մեզ պատմեց.
«Այս շրջաունում նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, ճիշտ է, փոքրիկ դրվագում, բայց ամեն դեպքում հաճելի էր: Այս գեղարվեստական ֆիլմի առաջարկը շատ անսպասելի ստացա «Facebook»-ով, Արմեն Վիրաբյանի կողմից՝ հանդիպեցինք, զրուցեցինք ու համաձայնվեցինք: Այստեղ հարուստ ամերիկաբնակ հայուհու եմ մարմնավորում: Ֆիլմը կոչվում է «Երևան ես սիրում եմ քեզ», այն շուտով կցուցադրվի կինոթատրոններում»:
Բացի այս, Արմինա Ասրյանն արդեն հեռուստասերիալենրից մեկի կողմից մի առաջարկ էլ ունի, որի շուրջ դռեեւս մտածում է:
Առաջիկայում Արմինային հեռուստադիտողը կարող է տեսնել նաեւ հաղորդավարուհու կարգավիճակում.
«Մի հեղինակային հաղորդման սցենար ունեմ, բայց դեռ չգիտեմ, թե որ TV-ով կցուցադրվի, այդ առումով աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Հաղորդումը ժամանցային ձեւաչափում է, շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք իրագործել»,- հավելեց նա:
Վերջին օրերին համացանցում է հայտնվել Արմինայի եւ իր սիրելիի լուսանկարները, մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց իրենց սիրո պատմության մասին.
«Մեր սիրո պատմությունը շատ հետաքրքիր է կառուցվել: Ամեն ինչ շատ անսպասելի է եղել. Այդ ժամանակ նկարահանվում էի «Հրեշտակների դպորոցը» հեռուստասերիալում: Նա ինձ Facebook-ով գրեց, հայտնեց, որ շատ է հավանում ինձ որպես դերասանուհի, որոշ ժամանակ նամակագրական կապով շփվեցինք, այնուհետեւ շատ անսպասելի եկավ նկարահնման հրապարակ եւ այդպես քիչ-քիչ ամեն ինչ ստացվեց»,- պատմեց Արմինան ու շարունակեց.
«Մենք արդեն 3 տարի է, ինչ միասին ենք: Նա ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը: Փառք Աստծո, երբեք նրա հետ իմ մասնագիտության հետ կապված խնդրի առջև չեմ կանգնել, ընդհակառակը, հենց նա է միշտ ինձ ուղեկցել նկարահանման հրապարակ. Չէ որ հենց սկզբից էլ իմացել է, որ դերասանուհի եմ, նա ինձ այդ ոլորտում տեսնելով է հավանել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում