▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպիսի տեսահոլովակ Հայաստանում դեռ չկա. Ջուսն՝ իր նոր տեսահոլովակի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսը շատ բծախնդիր ու մեծ ոգեւորությամբ պատրաստվում է իր երկար սպասված «No Fashion» տեսահոլովակի նկարահանումներին: Life.panorama.am-ին երգչուհին հայտնել է, որ նոր տեսահոլովակի ռեժիսորի հետ պատահական է ծանոթացել

«Կարծում եմ, արդեն շատերը գիտեն, որ դեռ 2012թ-ին հեռուստաընկերություններից մեկի կողմից անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ ինձ հանձնած «No Fashion» մրցանակից հետո ես խոստացել էի այդ թեմայով տեսահոլովակ նկարահանել, որն անընդհատ ձգձգվում էր: Ի վերջո, բոլորովին վերջերս համացանցով ինձ գրեց մի երիտասարդ Տիգրան Արյան անունով, ով ԱՄՆ-ում է դասավանդում ու պրոֆեսիոնալ անիմատոր է: Նա ինձ ասաց, որ ուզում է աշխատել ինձ հետ, ես էլ Տիգրանի հետ հանդիպելուց հետո որոշեցի իրեն վստահել իմ «No Fashion» երգը, որի հիման վրա նա տեսահոլովակ կնկարահանի: Տիգրանը շատ հետաքրքիր մտահղացում ունի այս տեսահոլովակիս հետ կապված, որի մասին մանրամասներ չեմ հաղորդի: Միայն նշեմ, որ Տիգրանը իսկապես բազմակողանի զարգացած մարդ է, նա անգամ կարում է այն հագուստներն ու ատրիբուտները, որոնցով պետք է ներկայանան հերոսներն ու այդ թվում եւ ես: Ուղղակի ապշած եմ նրա շնորհքով, հիանում եմ նրա մտքերով»,- պատմեց Ջուսը:

Տիգրան Արյանն ու Ջուսը տեսահոլովակի հերոսներին ընտրելու համար արդեն իրականացրել են առաջին քասթինգը. «Տիգրանը միայնակ ֆեյսբուքքի միջոցով իրականացրեց առաջին քասթինգը, իսկ փետրվարի 14-ին, ժամը  09:00-18:00-ին կկայանա երկրորդ քասթինգը, արդեն ընտրված մասնակիցների հետ միասին, որին նաեւ ես ներկա կլինեմ»,- հավելեց երգչուհին:

«Գուժի եւ Անինայի հեղինակությամբ «No Fashion» տեսահոլովակով ծաղրելու ենք այն, ինչ այսօր նորաձեւ է թվում: Ըստ իս՝ մի քանի տարի անց մենք ծիծաղելու ենք շատ մեծ հետույքների, «գերուռեցված» շուրթերի վրա, իսկ իմ տեսահոլովակով մենք արդեն կփորձենք հումորով մոտենալ ու ինչու չէ, կոչ անել նորաձեւության մեջ էլ լինել չափավոր»,- նշեց Ջուսը:

Տեսահոլովակում իր կերպարի մասին խոսելիս՝ երգչուհին նկատեց. «Այս երգի մեջ կա Դեզդիզի անունով մի հորինված կերպար, որին ես եմ մարմնավորում: Կարծում եմ՝ անուն ինքնին խոսում է նրա մասին: Դեզդիզին իբր թե մեր օրերի ամենանորաձեւ կինն է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее