▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ու՞ր եք հասնելու...

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Եկեղեցու Խաչի քավոր լինելու և շապիկ հագնելու մասին համացանցային «քննադատություններին»  ու քննարկումներին պատասխան ակնարկ-գրառումով անդրադարձել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ու՞ր եք հասնելու։ Արժեքներ ու ամրություններ կան, որոնց վրա ինքներդ եք նստած, թեկուզ և չեք գիտակցում դա»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանն ու ավելացրել. «Իսկ հակառակ կողմում տեսե՞լ եք քանի հարյուր հազարներ ու միլիոններ են... Մի անգամ շփվե՞լ եք կռված տղերքի հետ այս հարցում:  Տեսե՞լ եք մարդիկ ինչ կապ են զգում,  ինչպե՞ս են հավատում, ի՞նչ են սարքում դիրքերում, կամովին, ոչ մեկ չի ստիպում։ Տեսե՞լ եք դիրքերում ինչ են կարդում տարբեր գրքերի ու թերթերի մեջ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее