Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է Անի Բայաթյանի հետ, ով հանրությանն անռավել հայտնի է «Վերվարածներ» նախագծից իր կատագերկական անհամեստ դերով:
Կայքի հետ զրույցում դերասանուհին անկեղծորեն արտահայտել է իր կարծիքը ոչ միայն հայկական հեռուստաեթերի, գործող դերասանների մասին, այլև խոսել այն ամենի մասին, ինչը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել:
Զրույցի սկզբում դերասանուհին նախ պատմել է վերջին տարիներին եթերում չերևալու պատճառների մասին.
«Այո, 2-3 տարի է, ինչ եթերում չկամ, բայց դա չի նշանակում, որ պարապուրդի եմ մատնված, այս ընթացքում ես նկարահանվել եմ մի քանի կարճամետրաժ, փառատոնային ֆիլմերում, դե իսկ թատրոնում խաղում եմ միշտ: Իսկ սերիալային ասպարեզ դուրս չէի գալիս, մի պարզ պատճառով՝ ոչ մի նախագիծ ինչ դուր չի եկել: Ընդ որում, «Վերվարածներով» ևս շատ հիացած չեմ եղել, պարզապես դա եղել է իմ առաջին աշխատանքը, որը ունեցավ իր զարգացումները, միաժամանակ, չնշել չեմ կարող, որ «Վերվարածների» վրա աշխատում էին շատ լուրջ՝ սկսած հագուստից, մինչև կերպարներ, հենց դրա համար էլ անցել է երկար ժամանակ, բայց այդ նախագծի կերպարները մինչ այսօր հիշվում և սիրվում են»,- նշել է Անի Բայաթյանը:
Դերասանուհին նկատել է, որ ըստ իրեն, այսօր հեռուստատեսությունում կատարվում է միայն տեխնիկական որակի բարձրացում.
«Տարիների ընթացքում, իհարկե, տեխնիկական զարգացում է ապրում հայկական հեռուստատեսությունը, բայց դրան հակառակ կարծես գնալով ընկնում է բովանդակային և դերասանական անձնակազմի որակը»,- նշել է Անին ու անդրադարձել այսօրվա հայկական հեռուստատեսության նկատմամաբ իր տեսակետներին.
«Կարծում եմ, ես ունեմ թե համապատասխան կրթություն, թե համապատասխան փորձ, որ տարբերեմ լավ ու վատ դերասանին: Ես հետևում եմ մեր այսօրվա հեռուստասերիալների և սիթքոմների աշխատանքին զուտ ինֆորմացված լինելու համար, բայց այն, ինչ այսօր կարդում տեսնում եմ, շատ բաներ գոնե ինձ համար աններելի է: Ես ինձ բարձր կամ ցածր չեմ դասում, բայց զուտ դերասանական աչքով նայելիս՝ տեսնում եմ, որ այսօրվա սերիալներն ու սիթքոմներն ուղղակի սարսափելի են, քանի որ դրանցում այսպես կոչված դերասաններն ուղղակի սարսափելի են դիտվում էկրանից: Միայն սիրունիկ աղջիկներն ու հմայիչ տղաները դեռ բավական չեն որակ ունենալու համար, նրանց մեջ չկա այն դերասանական խաղը, միմիկան, օրգանական վիճակը, որն ինձ կձգի երկրորդ անգամ էլ դիտել այդ նույն ծրագիրը: Իսկ սիթքոմներում առկա հումորն էլ, ներողություն, բայց ինձ համար շատ տափակ է: Հավատացեք, երբ ես հեռուստատեսությամբ որևէ դեր էի կերտում, ես տանջվում էի, ամբողջ ժամանակ մտածում էի ինչպես կերպարանափոխվեմ, որպեսզի հետաքրքիր լինեմ, ես երբեք չեմ վախենում էկրանին տգեղ երևալուց, ու միշտ զարմացել եմ այն դերասանների վրա, ովքեր միշտ նույն արտաքինով, նույն միմիկաներով տարբեր նախագծերում են նկարահանվում»: Ես սիրում եմ այնպիսի կերպարների մարմնավորել, որտեղ ես հետաքրքիր կլինեմ, կկարողանամ աշխատել հերոսի վրա, կկարողանամ «զարմացնել», տպավորվել, հիշվել: Միաժամանակ, այսօր պրոդյուսերներն ու սցենրիստները մի դերասանին մի ոճում տեսնելով, սկսում են նրան այդ նույն կերպարի նման դերեր տալ՝ մտածելով, որ այդ դերասանը արդեն այդպիսի կերպարում հաջողություն է ունեցել եւ սիրելով կնայեն, ինչը շատ սխալ է»,- հավելել է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում