▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա սերունդը չի հանդուրժելու թշնամուն.Ապրիլյան պատերազմի մասնակից

«Այս տարվա մարտի 31-ից ապրիլի 2-ը գտնվում էինք Քարվաճառում: Եղանք նաև զորամասերում: Արցախի նախագահին էլ հանդիպեցինք, ով մի միտք ասաց, որը ցնցեց ինձ: Նա նշեց, որ Քարվաճառի ճանապարհը, որը վերանորոգվեց ապրիլյան դեպքերից հետո, տանելու է նոր կյանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի արդյունքում հասկացանք, որ պետք է ուշադրություն դարձնել նորագույն  տեխնոլոգիաներին, նոր պատեր ստեղծենք:

Ապրիլյան պատերազմի մասնակիցներից Մարտին Մարտիրոսյանն էլ նկատեց.

«Այսօրվա սերունդը չի հանդուրժելու թշնամուն: Մեկ հայը հիմա 20 թշնամու դեմ է կռվում: Այս տարածքը մերն է, ոչ ոք իրավունք չունի խլի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее