▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը մեկ ամիս առաջ էր նշանվել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):

Yerkir.am-ի հետ զրույցում Հաթերքի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը հայտնել է, որ Արմենն 8 ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության, եղբայրներից ավագն էր:

Գյուղապետի խոսքով՝ Արմենը մեկ ամիս առաջ էր նշանվել:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее