Վաղը երգչուհի Սոֆի Մխեյանը հանրության ուշադրությանը կհանձնի իր թվով 18-րդ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Համաձայն եմ» երգի հիման վրա: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին, ինչպես նաեւ տրամադրել բացառիկ լուսանկարներ՝ արված տեսահոլովակի նկարահանման ընթացքից:
Մեր այն նկատառմանը, թե ի՞նչ նպատակով էր երգչուհին մինչ նոր տեսահոլվակի թողարկելը 17 օր շարունակ ամեն օր սոցցանցերում իր հետեւորդներին հիշեցնում տեսահոլովակների տեսքով իր անցած ճանապարհը՝ Սոֆի Մխեյանը պատասխանեց.
«Ես ուզում էի հետաքրքիր մի շփում կազմակերպել իմ երկրպագուների հետ՝ առանց տեղեկացնելու, որ շուտով ներկայացնելու եմ իմ նոր տեսահոլովակը, նրանց հոկտեմբերի 1-ից սկսած ամեն օր հիշեցնելով իմ բոլոր տեսահոլովակները: Դատելով իմ հետեւորդների արձագանքներից եւ մեկնաբանություններից՝ այս գաղափարս բավականին հետաքրքիր ընդունվեց, նրանք շատ ակտիվորեն ինձ հետ միասին հիշում էին իմ երգերը, տեսահոլովակի գեղեցիկ կադրերը, արդյունքում հասկացա, որ նրանց համար ոչ միայն այդ ամենը հաճելի էր, այլեւ ինձ հետ հավասար նրանք էլ էին կարոտել եւ եւս մեկ անգամ դրանք վերհիշելը իր լավ ազդեցությունն ունեցավ: Սա մտածված եւ հետաքրքիր տարբերակ էր իմ նոր աշխատանքը ներկայացնելու ու տրամադրություն ստեղծելու համար»:
Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը նկարահանվել է այսօրվա ամենաարդիական երեւույթի շուրջ. «Ես ուզում էի, որպեսզի նոր տեսահոլովակս կառուցվեր մեզանում շատ տարածված երեւույթի՝ համացանցի շուրջ, իսկ այդ գաղափարս էլ կյանքի կոչեց ռեժսիոր Արեն Բայադյանը: Այսօր շատերի կյանքը, առօրյայի մեծ մասը կապված է հեռախոսի, սելֆիների, համացանցի եւ դրա հետ կապված բոլոր կապերի հետ՝ «Facebook», «Instagram», «Viber», «Whats App», դե իսկ ես էլ փորձեցի կապել այդ ամենը եւ դրանք օգտագործել տեսահոլովակում: Տեսահոլովակի շեշտը սելֆիի վրա է դրված, իմ հերոսուհին ողջ տեսահոլովակի ընթացքում լուսանկարվում է եւ դրանք ուղարկում գաղտնի հերոսին, - պատմեց Սոֆին ու հավելեց, - տեսահոլովակում գործող գաղտնի հերոսին ես ուղղարկում եմ իմ լուսանկարները, դրանք տեղադրում սոցցանցերում եւ դրանով խենթացնում նրան, ինչը որ այսօր անում են շատ աղջիկներ»:
Երգչուհին հաճելիորեն նշեց, որ տեսահոլովակի նկարահանումները իրականացվել են Հայաստանում, բայց դիտելիս շատերը զարմացել են՝ կարծելով, որ որոշ տեսարաններ Հայաստանից դուրս են արվել. «Փակ ցուցադրությունից հետո շատերը ինձ հարցնում էին, թե որտե՞ղ է նկարահանվել տեսահոլավը՝ մտածելով, որ կան կադրեր, որոնք դրսում են արվել, բայց ես պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ տեսահոլովակը նկարահանվել է մեր երկրում, այն հայկական արտադրության տեսահոլովակ է: Իսկ նման էսթետիկ կադրեր ստանալու համար ես շատ շնորհակալ եմ օպերատոր Գեւորգ Ճուղուրյանին, առանց որի օպերատորական էսթետիկ աչքի, նման կարծիք գուցե եւ չունենային: Գեւորգը ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, եւ իմ բախտը բերեց, որ այս ընթացքում նա Հայաստանում էր եւ ինձ հաջողվեց համագործակցել նրա հետ»,- նշեց երգչուհին:
Սոֆի Մխեյանը նկատեց նաեւ, որ տեսահոլովակում իր տեսքի եւ նկարահանվող ողջ անձնակազմի ոճի համար շատ շնորհակալ է Արմեն Գալյանին, ով եւ զբաղվել է նման աշխատանքներով. «Ինձ համար շատ հաճելի էր Արմեն Գալյանի հետ համագործակցությունը, նա զբաղվել է իմ եւ տեսահոլովակում իմ հերոսհու ընկերուհիների ոճով՝ ստանալով այսօրվա համար շատ թրենդային կերպարներ,- նշեց երգչուհին ու հավելեց,- ուզում եմ տեսահոլովակի ողջ անձնակազմին իմ խորին շնորհակալությունը հայտնել: Նախեւառաջ շնորհակալ եմ երգի ստեղծողներին՝ Նիկ Եգիբյանին, ում հետ այս երգի համահեղինակներն ենք, նրան էր վստահված նաեւ երգի գործիքավորումը եւ Ավետ Բարսեղյանին՝ իմ շատ սիրելի ընկերոջը, ով գեղեցիկ եւ պարզ բանաձեւեր գտավ այս երգի համար, որի շնորհիվ վստահ եմ՝ մեկ, երկու անգամ լսելուց հետո ինձ հետ հավասար այն շատերը կերգեն: Շնորհակալ եմ նաեւ խարիոգրաֆ Արմինե Զարյանին, տեսահոլովակի իմ հերոսուհւու ընկերուհիներին՝ Ծովինարին, Լուսինեին եւ Սիլվիկին: Ինչպես նաեւ ուրախ եմ կրկին համագործակցելու համար դիմահարդար Հրանուշ Եղոյանի եւ վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանի հետ»,- նկատեց երգչուհին:Երգչուհի Սոֆի Մխեյանը հանրության ուշադրությանը կհանձնի իր թվով 18-րդ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Համաձայն եմ» երգի հիման վրա: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին, ինչպես նաեւ տրամադրել բացառիկ լուսանկարներ՝ արված տեսահոլովակի նկարահանման ընթացքից:Մեր այն նկատառմանը, թե ի՞նչ նպատակով էր երգչուհին մինչ նոր տեսահոլվակի թողարկելը 17 օր շարունակ ամեն օր սոցցանցերում իր հետեւորդներին հիշեցնում տեսահոլովակների տեսքով իր անցած ճանապարհը՝ Սոֆի Մխեյանը պատասխանեց.
Երգչուհի Սոֆի Մխեյանը հանրության ուշադրությանը կհանձնի իր թվով 18-րդ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Համաձայն եմ» երգի հիման վրա: Զրույցում երգչուհին պատմել է տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին, ինչպես նաեւ տրամադրել բացառիկ լուսանկարներ՝ արված տեսահոլովակի նկարահանման ընթացքից:
Մեր այն նկատառմանը, թե ի՞նչ նպատակով էր երգչուհին մինչ նոր տեսահոլվակի թողարկելը 17 օր շարունակ ամեն օր սոցցանցերում իր հետեւորդներին հիշեցնում տեսահոլովակների տեսքով իր անցած ճանապարհը՝ Սոֆի Մխեյանը պատասխանեց.
«Ես ուզում էի հետաքրքիր մի շփում կազմակերպել իմ երկրպագուների հետ՝ առանց տեղեկացնելու, որ շուտով ներկայացնելու եմ իմ նոր տեսահոլովակը, նրանց հոկտեմբերի 1-ից սկսած ամեն օր հիշեցնելով իմ բոլոր տեսահոլովակները: Դատելով իմ հետեւորդների արձագանքներից եւ մեկնաբանություններից՝ այս գաղափարս բավականին հետաքրքիր ընդունվեց, նրանք շատ ակտիվորեն ինձ հետ միասին հիշում էին իմ երգերը, տեսահոլովակի գեղեցիկ կադրերը, արդյունքում հասկացա, որ նրանց համար ոչ միայն այդ ամենը հաճելի էր, այլեւ ինձ հետ հավասար նրանք էլ էին կարոտել եւ եւս մեկ անգամ դրանք վերհիշելը իր լավ ազդեցությունն ունեցավ: Սա մտածված եւ հետաքրքիր տարբերակ էր իմ նոր աշխատանքը ներկայացնելու ու տրամադրություն ստեղծելու համար»:
Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը նկարահանվել է այսօրվա ամենաարդիական երեւույթի շուրջ. «Ես ուզում էի, որպեսզի նոր տեսահոլովակս կառուցվեր մեզանում շատ տարածված երեւույթի՝ համացանցի շուրջ, իսկ այդ գաղափարս էլ կյանքի կոչեց ռեժսիոր Արեն Բայադյանը: Այսօր շատերի կյանքը, առօրյայի մեծ մասը կապված է հեռախոսի, սելֆիների, համացանցի եւ դրա հետ կապված բոլոր կապերի հետ՝ «Facebook», «Instagram», «Viber», «Whats App», դե իսկ ես էլ փորձեցի կապել այդ ամենը եւ դրանք օգտագործել տեսահոլովակում: Տեսահոլովակի շեշտը սելֆիի վրա է դրված, իմ հերոսուհին ողջ տեսահոլովակի ընթացքում լուսանկարվում է եւ դրանք ուղարկում գաղտնի հերոսին, - պատմեց Սոֆին ու հավելեց, - տեսահոլովակում գործող գաղտնի հերոսին ես ուղղարկում եմ իմ լուսանկարները, դրանք տեղադրում սոցցանցերում եւ դրանով խենթացնում նրան, ինչը որ այսօր անում են շատ աղջիկներ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet