▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր ռեկորդ խփեցինք». Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Բա իմացաք, այսօր ռեկորդ խփեցինք: Երևանում ջերմաստիճանը հասավ +41,9 աստիճանի, 2000 թվականին դիտված +40,8 աստիճանի փոխարեն»:

***

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 2-ին Երևան քաղաքում գրանցվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +41.9°C։
Սա նոր ռեկորդ է տվյալ օրվա համար, մինչ այդ առավելագույնը կազմել էր +40.8°C, որը արձանագրվել էր 2000 թվականին։
Մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները.
Արենի` 42.6°C
(40°C` 2011թ.),
Երևան` 41.9°C
(40.8°C` 2000թ.),
Արտաշատ` 40.9°C
(40.7°C` 2011թ.),
Ապարան` 33.5°C
(32.2°C` 2000թ.):
Շոգ եղանակային պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունն օրվա ամենաշոգ ժամերին, դրսում գտնվելու ժամանակ անպայման ունենալ հովանոց, գլխարկ և արևապաշտպան ակնոց:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее