▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ռեժիսոր Ժոռ Մելոյանի հարսանիքն է

Blognews.am-ը գրում է.

Այսօր հայտնի ռեժիսոր Ժոռ Մելոյանի հարսանիքն է։ Նա և սիրելին՝ Լուսինե Ղազարյանը, Աստծո օրհությունն են ստացել և միմյանց հավերժ սիրելու երդում տվել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ներկայացնում ենք զույգի հարսանեկան առաջին լուսանկարները։

Հայկական և արտասահմանյան մի շարք տեսահոլովակների ռեժիսորի ընտրյալը ԵՊՀ ուսանողուհի է։ Զույգը նշանադրվել էր Լուսինեի 20-ամյակի օրը, այս անգամ ևս նրանք կրկնակի տոն են կազմակերպել, այսօր Ժոռի ծննդյան օրն է։ Առաջին հայացքից սիրահարված զույգն ընկերություն է արել մոտ մեկուկես տարի։

Պսակի արարողությունից հետո զույգն ուղևորվել է «Օջախ» ռեստորանային համալիր, որտեղ կկայանա զագսի արարողությունը, այնուհետև նորապսակներն իրենց մտերիմների հետ կշարունակեն հարսանեկան խնջույքը։ Զույգի հարսանիքին ներկա են լինելու հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը, հյուրեր կլինեն նաև արտերկրից։

Ժոռի և Լուսինեի հարսանիքին բավականին ճոխ է կազմակերպված։ Լուսինեի հարսանեկան զգեստը պատվիրված է Իտալիայից: Հատուկ այսօրվա համար նրանք նաև հարսանեկան մեքենա են գնել, որ հետագայում  կլրացնի Ժոռի մեքենաների հավաքածուն։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее