▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մի շարք հայտնիներ նշում են իրենց ծննդյան տարեդարձը

Past.am-ը գրում է. Երգիչ Անդրեն, դերասան Արթուր Հակոբյանը, պարուհի Սոֆի Դևոյանն այսօր նշում են իրենց ծննդյան տարեդարձը:

Հավերժ երիտասարդ պարուհի և պարուսույց, իսկ վերջին տարիներին արդեն որպես դերասանուհի հանդես եկող Սոֆի Դևոյանն այսօր նշում է իր 67 ամյակը: Պարուհին 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

1962 թվականի այօրն է ծնվել նաև գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը: Դերասանը հեռուստադիտողին հայտնի է դարձել մի շարք հեռուստաընկերությունների հաղորդումներից՝ «Շանթ», «Արմենիա», Հայաստանի հանրային, Հայկական Երկրորդ: Նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում («Վերվարածները», «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր» և այլն), նախագծերում, ֆիլմերում:

Երգիչ Անդրեն, ով հանրությանը հայտնի դարձավ 1998 թվականներից սկսած՝ իր բազմաթիվ երգերով ու սկավառակներով` ծնվել է 1979թվականի հուլիսի 8-ին: Անդրեն 2006թվականին  «Without your love» երգով Աթենքում առաջինն է ներկայացրել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:  

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее