Wnews.am-ը գրում է. Փետրվարի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո տեղի կունենա մանկական բարեգործական համերգ։ Այսօր առաջին տիկինը ներկա էր համերգի փորձին, որտեղ մեծ ուշադրությամբ ունկնդրում էր մանուկներին՝ հուշելով բեմում ժպտալ և ավելի ակտիվ լինել։
Կայքին տված բացառիկ հարցազրույցում Ռիտա Սարգսյանը պատմեց համերգի մասին.
-Տիկին Սարգսյան, ի՞նչ նպատակով է անցկացվում համերգը
եւ ինչպե՞սեք ընտրել համերգի մասնակցիներին։
-Թեպետ մասնակիցներին ես չեմ ընտրել, բայց խնդրել եմ, որ մասնակցեն Հայաստանի բոլոր մանկական խմբերը։ Դահլիճում բոլորը երեխաներ են լինելու։ Սա այդքան «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համար չէ, որքան առողջ երեխաների համար «բարեգործության դաս»։ Ես ուզում եմ, որ նրանք իմանան, որ պետք է օգնել բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն եւ միշտ նրանց կողքին լինեն։ Երեխաները պետք է գիտակցեն, որ դեռ մանկուց կարող են օգտակար լինել ինչ որ մեկին, ով իրենց օգնության կարքին ունի։
–Փորձի ժամանակ նկատեցի, որ երեխաներին անընդհատ
հուշումներ եքտալիս ու դա մեծ ոգեւորությամբ եք անում…
-Ես մանկապարտեզում եմ աշխատել, սա իմ մասնագիտությունն է, դրա համար այս գործը շատ լավ գիտեմ։
–Ու հաճույքով եք անում…
-Իհարկե, ամենաշատը աշխարհում սիրում եմ երեխաներին։
–Ձեր թոռնիկների՞ն էլ եք տանը հուշում, թե ինչ անեն։
-Այո, նույնն էլ մեր տանն է կատարվում։ Արդեն իրենք գիտեն, ասում են՝ նայիր քո երգերն են։
–Իսկ համերգի երգերի ընտրությունն ինչպե՞ս է կատարվել։
-Բոլորը ես եմ ընտրել։ Եթե նկատել եք՝ վաղուց մոռացված, բարի երգեր են։ Այսօր մեր երգերում բարությունը պակասում է, մանկական երգեր գրելը շատ դժվար է, երկրորդ Շաինսկի (Խորհրդային միության տարիների հայտնի մանկական կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկի) չի ծնվել, եթե նկատել եք, այս մոռացված երգերն այսօր վերակենդանացրել ենք։ Այս բառերն այսօրվա մանկական երգերում չենք լսել։
–Վերջերս Միհրան Ծառուկյանի կատարմամբ Ձեր հեղինակած
«Նամակ մայրիկին» երգը։ Այժմ այլ ստեղծագործության վրա աշխատու՞մ եք։
-Ոչ, դեռ չեմ աշխատում, դեռ Միհրանի երգն ենք, այսպես ասած, մարսում։