▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ինձ չեն զանգահարում կոլեգաներս ու ռեժիսորները. Ջուլիա Սաղաթելյանն իր կյանքի բարդ շրջանի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով ընկել էր ձորն ու  բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոններից մեկը: Որոշ ժամանակ հետո կատարվել էր սպասված վիրահատությունը, սակայն դա դեռ բավարար չէր, որպեսզի Ջուլիան ամբողջովին վերականգնվեր:  Դերասանուհին նշել էր, որ պետք է ևս մեկ անգամ վիրահատվի որից հետո կկարողանա քայլել: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ տեղեկանալու առողջական վիճակի և հետագա քայլերի մասին: 

«Վիրահատությունը, որը որ պետք է լիներ, չեղավ: Այսօր ես քայլում եմ ձեռնափայտով ու չեմ կարող ասել, որ ապաքինվել եմ: Ամեն օր քայլ առ քայլ փորձում եմ առաջ գնալ, ցավեր ունեմ, բայց հույսս չեմ կորցնում: Բժիշկներն ասում են, որ նորից վիրահատության կարիք կա, ասում են, որ պետք է սպասեմ, որպեսզի ժամանակը բուժի մնացածը: Նրանք նշում են, որ վեց ամիս պետք է անցնեմ այս վերականգնողական փուլը, իսկ թե երբ ամբողջովին կկազդուրվեմ, հայտնի չէ:  Բայց շատ դժվար է լինել այս վիճակում ու չունենալ աշխատանք, չզբաղվել սիրելի գործով: Ինձ չեն զանգահարում իմ կոլեգաները կամ ռեժիսորները: Կարծում եմ՝ նրանք իմ վիճակն ավելլի սարսափելի են պատկերացնում, այդ պատճառով էլ ոչ մի առաջարկով չեն զանգահարում: Եթե այս պահին որևէ առաջարկ ստանամ, չեմ նայի, թե ինչ վիճակում եմ գտնվում, կվերադառնամ նկարահանման հրապարակ, ինչը, կարծում եմ, կմեղմացնի ցավս»:

Այն հարցին՝ արդյո՞ք որոշակի պայմաներ են պետք նկարահանումներին մասնակցելու համար, Ջուլիան ասաց, որ բաներ կան, որ առողջականը չի ների դրանցով զբաղվելու համար:

«Իհարկե չեմ կարող 24 ժամ լինել նկարահանման հրապարակում, քանի որ ի վիճակի չեմ, բայց փոքրիկ դերեր սիրով կմարմնավորեմ: Չեմ ուզում հավատալ, որ սա այն պահն է, որը փոխելու է իմ ամբողջ կյանքը, քանի որ ես ամբողջ կյանքում սիրել եմ իմ մասնագիտությունը»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее