▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Հուդայի ուրբաթ է

Այսօր հիշատակն է մեր Տիրոջ սոսկանալի չարչարանքների խաչելության մահվան ու թաղման: Չարչարանաց ուրբաթ է` Հուդայի ուրբաթ, ոնց կասեր ժողովուրդը:
Ասում են` կա ժողովրդական ավանդույթ: Այսօր մամիկները ասեղով կար են անում որպեսզի Հուդայի աչքերը հանեն:
Այսօր Տերը չարչարվում է իմ ու քո մեղքերի համար, գամվում է խաչին սոսկալի չարչարանքներից հետո մահանում է, որպեսզի ավերի դժոխքն ու վաղն իրիկուն Հարություն առնի ու Իր Հարությամբ հաղթի մահվանն ու մեզ էլ Հարության հույսը պարգևի: Երինային մեր որդեգրության տնօրինական խորհրդի առանցքային հանգրվաններից մեկն ենք ապրում այսօր:

Հարություն Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее