Այսօր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ:
Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այս պահին մենք Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված քննարկում չենք ունեցել: Այս դեպքում որոշումը պետք է կայացվի ԲՀԿ քաղաքական խորհրդի ձեւաչափում: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ ներկայացնելուց մինչ այն պահը, երբ ԲՀԿ քաղաքական խորհուրդը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկի այդ առաջարկը»:
ԲՀԿ խմբակցության ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում