▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

Այսօր իր ծննդյան 80-ամյակն է նշում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը:

Ինչպես գրում է Sobesednik.ru-ն, դերասանի հարազատները նշել են, որ նա պատրաստվում է ծննդյան տարեդարձը տոնել տանը՝ համեստ և զուսպ մթնոլորտում:

Արմեն Ջիգարխանյանի քաղաքացիական կինը` Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, պատմել է նաև, որ մի քանի օր անց` հոկտեմբերի 10-ին, բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան նրան պաշտոնապես շնորհավորելու իր իսկ ղեկավարած թատրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее