▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամը  կդառնար 21 տարեկան: Գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր:Նա կռվել է Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջինը դիմադրողներից էր: Հակառակորդի երկրորդ դիվերսիոն հարձակման ժամանակ Արմենակ Ուրֆանյանը հրամայել էր անձնակազմին ետ քաշվել, իսկ ինքը մնացել էր մարտական հենակետում՝ ապահովելու զինվորների ապահով նահանջը: Հրամանին չէր ենթարկվել միայն մեկը՝ շարքային Քյարամ Սլոյանը: Իր գնդացրով տապալել է թշնամու բազմաթիվ գրոհայինների,իսկ երբ հրամանատարը վիրավորվել է, անմիջապես հետ է դարձել, գրկել, և այդ ժամանակ թուրքը նրա ծոծրակից բռնել է։

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ եւ անցել ծառայության Արցախի Հանրապետությունում:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее