▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս խիստ բարեխնամ Եպիսկոպոսին են վերագրում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ստվերային աջակցությունը․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի  տեսանյութը՝ կից գրառմամբ․ «Այս խիստ բարեխնամ Եպիսկոպոսին են վերագրում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ստվերային աջակցությունը , ասում են ինքն է ներսից սատարում եւ օգնում իբր ինչ որ կարեւոր նյութերի, ներքին թեմաների, եկեղեցական պատմության պատառիկների ու կանոնադրական կետերի հուշումներւմով․․․

Հրապարակն էր գրել երեկ , ու ես 3-4 ժամ սպասեցի ծանր գնով որսացի այս կիսատ պռատ հերքումը` ոմանց համար համոզիչ, ոմանց համար գուցե ոչ այնքան,  ամեն դեպքում այս եպիսկոպոսը լուռ էր եղել Արցախի կորստի, եկեղեցու վրա հարձակումների ժամանակ ու այսօր էլ մեքենան համարյա իմ վրա քշելով էր խույս տալիս հարցերիցս, միայն թե Նիկոլին հիշատակի իր խոսքում..․

Հրապարակը երեկ գրել էր , որ Եկեղեցու դեմ ԵՊՀ-ն այդպես էլ չավարտած Փաշինյանը հակաեկեղեցական արշավում լավ խորհրդատուներ ունի, մեկը հենց այս եպիսկոպոսն է` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, մյուսն՝ իր ընկերը դարձած ղեկավար ԵՊՀ ռեկտոր սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը, ով աստվածաբանականն  է ավարտել։

Ըստ մամուլի, նրանք են Հայ առաքելական եկեղեցուն գրագետ «հարվածի» դնող 2 խորհրդատուները, որոնք եկեղեցու ներքին կանոնադրությունից, հայոց պատմությոինից «պեղում», գտնում են պատառիկներ եւ տրամադրում Փաշինյանին որ նրա հարվածներն ավելի ուժգին լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее