▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս թոփ մոդելը կերկրպագի Հենրիխ Մխիթարյանին

a1plus.am-ը գրում է. Նորվեգացի թոփ մոդել Անն Մարի Օլսենը խոստովանել է, որ շարունակելու է երկրպագել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», չնայած հիասթափված է թիմի վերջին երկու տարիների ելույթներից:

«Մանչեսթեր Յունայթեդը» Լուի վան Գալի օրոք կորցրել է իր ոճը՝ United Way-ը, որը գերում էր թիմի բոլոր երկրպագուներին: Այսօր բոլորս կարոտում ենք այն ժամանակները, սակայն իսկական երկրպագուն պետք է թիմի հետ լինի ինչպես լավ, այնպես էլ ՝ վատ օրերին: Ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր խաղի օրը տոն է: Ես շատ եմ սիրում դիտել թիմի խաղերը, աջակցել խաղացողներին, եւ դա երբեք չի փոփոխվի», – ասել է 28-ամյա մոդելը:

Անն Մարի Օլսենը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կհաջողվի վերադարձնել թիմի նախկին մարտունակությունն ու հարձակողական խաղաոճը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից հանդես է գալու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի հավատարիմ երկրպագուն հենց Անն Մարի Օլսենն է:

Նյութը ՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее