Life.panorama.am-ը գրում է. Երեկ՝ հունվարի 25-ին, երեւանյան ռեստորաններից մեկում ծննդյան 30-ամյակն էր նշել դերասան Ռոման Բաբայանը, որին ներկա էին մեծ թվով հայտնի անուններ: Սիրելի ընկերոջ ծննդյան օրը իսկական տոն դարձնելու նպատակով դերասանները ջանք չեն խնայել. կայքի հետ զրույցում սա փաստել է նաեւ անձամբ հոբելյարը:
«Անկեղծ ասած՝ հատուկ ոչինչ չէինք պլանավորել, բացի նրանից, որ ծննդյանս օրը մտերիմներով պետք է հավաքվեինք: Արդյունքում շատ վառ հիշողություններով երեկո ունեցանք, առանց որեւէ ավելորդությունների. Սրա համար շնորհակալ եմ ընկերներիս, որոնց հետ մեկ տեղում հավաքվելիս, երբեք տխուր րոպեներ չեն լինում: Ինձ համար շատ հաճելի էր, որ շուրջս հավաքված էին անկեղծ մարդիկ, որոնցով ես ինձ լիարժեք եմ համարում»,- պատմել Ռոմանը:
30-ամյա դերասանը դժվարացել է խոսել տարիքային նոր շեմի ու դրանից բխող զգացողությունների մասին.
«Երեկ մի հետաքրքիր բան նկատեցի, եթե ամեն տարի ծննդյանս օրերին ինչ-որ տխրություն եմ զգացել, ընկել մտքերի գիրկը, երեկ զարմանալիորեն չեղավ նման բան: Ընդհանուր առմամբ երբեք չեմ կենտրոնացել տարիքիս վրա, հիմա էլ 30-ը ոչինչ չի փոխում, բայց ներքին զգացողություններ ունեմ, որոնք բառերով չես արտահայտի: Մտածում եմ, որ պատահական չէր՝ նման զգացողություններս, երեւի այս տարի իմ կյանքում մի շատ լավ փոփոխություն տեղի կունենա: Ամեն դեպքում, 30-ից սպասելիքներս մեծ են»,- նշել է Ռոմանը:
Դերասանի խոսքով՝ այս տարի փոխվել են անգամ շնորհավորանքների ու բարեմաղթանքների բովանդակությունը, ամեն ինչ Ռոմանի համար ասես նոր է եղել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում