▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի հավանաբար ընտանիք կկազմեմ, արդեն վաղուց մեծ եմ. Վարդան Հովսեփյան

Aysor.am-ը գրում է.

Դերասան Վարդան Հովսեփյանն, ում հեռուստադիտողը վերջին շրջանում հանդիպում էր ATV հեռուստաընկերության «Վերջին հայրիկը» սերիալում՝ Դավիթի կերպարով, այսօր դառնում է 33 տարեկան: Հոբելյարի ծննդյան անցուդարձը ընկերների ջանքերով սկսվել է դեռևս կեսգիշերին:

«Կարելի է ասել՝ լուսաբացին եմ քնել, այն էլ երկու ժամ: Գիշերը ժամը 24:00-ին եղբայրներս ու ընկերներս տորթերով, շամպայնով ու հրավառությամբ, նվերներով ու ծաղիկներով մեր տուն եկան: Աղջիկ-ընկերներս մայրիկիս ծաղիկներ էին բերել: Հավատացեք, ամենաշատը ուրախանում եմ այն բանից, որ իմ ծննդյան օրը մայրիկիս են շնորհավորում ու նվերներ տալիս: Բայց այդ նվերները երկրորդական են, կարևորը մարդիկ են, որ  միշտ կողքիդ են ու իրենց ապրելով քեզ ապրելու հնարավորություն ու ցանկություն են տալիս: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա ինչպես և կյանքում ոչինչ չեմ պլանավորում, այնպես էլ այսօր է: Չգիտեմ՝ ինչպես կանցնի»,-կայքի հետ զրույցում ասաց դերասանը:

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ու նպատակներ ունի 33-ից, պատասխանեց. «Ժողովրդի մեջ տարածված մի խոսք կա 33-ամյակի վերաբերյալ. ասում են՝ Հիսուսի տարիքն է: Այնպես որ, արդեն մեծ բան է, որ հասել ենք այս տարիքին: Իհարկե, ամեն տարիք իր հետ փոփոխություն է բերում՝ լինի լավ, թե վատ: Չգիտեմ, այս տարի, հավանաբար, ընտանիք կկազմեմ, արդեն վաղուց մեծ եմ»,-ժպիտով խոստովանեց մեր զրուցակիցը:

Նկատառմանը՝ դա ի՞ր որոշումն է, թե՞ ընտանիքի պարտադրումը, արդյոք իր կյանքում արդեն իսկ կա այն միակը, ում կողքին պատկերացնում է ապագան, դերասանն ասաց. «Չէ, միակ չկա, դեռ նրան չեմ գտել, դեռ 6 ամիս ունենք 2016-ի ավարտին, գուցե հայտնվի՞: Ընտանիքս վաղուց է նման «պարտադրանքով» հանդես գալիս, իրենք շատ են ուզում, որ ամուսնանամ, այդ ես է, որ թերանում եմ այդ հարցում»: 

Բոլորն իրենց մաղթանքներում առաջնահերթ առողջություն, այնուհետև՝ սեր ու հաջողություն են մաղթում նրան, նա էլ այդ մաղթանքները կրկնապատկում ու վերադարձնում է հասցեատերերին: Անձամբ իրեն էլ մաղթում է ամենակարևորը: «Մաղթում եմ, որ մի քիչ «խելք հավաքեմ» ու շուտ ամուսնանամ, ընտանիք կազմեմ: Ինձ շրջապատող մարդիկ էլ միշտ կողքիս լինեն, ես իրենցով եմ հպարտ ու ուժեղ»,-ընդգծեց օրվա հերոսը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее