▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս քայլով վերջապես կհանդարտվեն այն խոսակցությունները, որ եղել են իմ անվան շուրջ. Շուշան Երիցյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանի հետ, ով այս շրջանում սովորում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական դպրոց-ստուդիայում, արդեն իր մասնակցությունն է ունենում նույն թատրոնի «Պեպո» ներկայացման մեջ: 

«Գ. Սունդուկյանի անվան թատրոնը վերանորոգման մեջ է եւ պատրաստվում է աշնանը մեծ շուքով վերաբացվել, որը կմեկնարկի «Պեպո» ներկայացմամբ: Ի ուրախություն ինձ՝ առաջարկ ստացա այստեղ շատ փոքրիկ դերով հանդես գալու, որն էլ մեծ պատասխանատվությամբ ընդունեցի: Այս շրջանում ողջ ժամանակս թատրոնում է անցնում, մասնակացում եմ փորձերին, որպեսզի թեկուզեւ շատ փոքրիկ դերով, բայց լավ ներկայանամ: Սա լինելու իմ կյանքի առաջին լուրջ դերը, քանի որ բեմում եմ լինելու որպես թատրոնի դերասանուհի,- պատմել է Շուշանն ու հավելել,- հույս ունեմ, որ իմ այս քայլով վերջապես կհանդարտվեն այն խոսակցությունները, որը միշտ եղել է իմ անվան շուրջ, թե դերասանությամբ պետք է զբաղվեն միայն մասնագետները, նրանք, ովքեր թատրոնում են խաղում: Այս քայլիցս հետո, կարծում եմ, քննադատությունների մի մեծ զանգված կվերանա եւ պետք է ուրիշ թեմա փնտրել ինձ քննադատելու համար»:

Բացի թատոնից, Շուշան Երիցյանը շուտով իր հեղինակային հաղորոդմամբ հանդես կգա. «Շատ փակագծեր չեմ բացի, միայն կնշեմ, որ շատ շուտով նորաձեւության մասին  իմ հեղինակային հաղորդումը կվարեմ: Որպես հաղորդավարուհի ես արդեն փորձ ունեմ, քանի որ որոշ ժամանակ «US Armenia» հեռուստաընկերությամբ  ուղիղ եթերով վարում էի «Համահայկական առավոտ» ծրագիրը. Ճիշտ է՝ հիմա այլեւս այդ ծրագրի հաղորդավարուհին չեմ, քանի որ ժամանակս ինձ չէր բավարարում, բայց հասցրեցի փորձ ձեռք բերել»,- նշել է նա:

Ի դեպ՝ Շուշան Երիցյանը պատմել է, որ շատ շուտով կբացվի իր բրենդային խանութ-բուտիկը.

«Մարտին կբացվի իմ առաջին բիզնեսը՝ բրենդային բուտիկ, որի հետ կապված հարցերն արդեն լուծված են: Ես լինելու եմ հայտնի ռեփեր Ջիգանի կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի «Mira-sezar» բրենդի հայաստանյան ներկայացուցիչը: Հուսով եմ, որ ամեն ինչ ըստ իմ պլանավորածի կլինի,- պատմել է դերասանուհի-մոդելն ու հարցին, թե բիզնեսն ընկերոջ նվե՞րն է, պատասխանել է,- ոչ, սա իմ տարիների աշխատնքի արդյունքն է»։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее