Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Հարկատուներիս մուծած հարկերով գոյացած պետբյուջեից սնվող հանրային կոչված հեռուստաընկերության եթերում Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը Պետրոս Ղազարյանի հարցերին պատասխանելով`բազում մեղքերի մեջ մեղադրեց Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին։
Այս քահանան նույնիսկ չարձագանքեց, երբ Պետրոսը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին սոսկ Գալստանյան կոչեց։Եկեղեցոււմ` ընտանիքում առկա վատ երևույթները տնից դուրս բերելու մեղադրանքից իրեն արդարացնելու համար Տեր Արամը օրինակ բերեց ,որ երբ ընտանիքում բռնության են ենթարկում ,տուժածը ստիպված է լինում տնից դուրս օգնություն հայցել։Օրինակը շատ ցայտուն է,Վեհարանը վեհից ազատելու Նիկոլ Փաշինյանի ծրագրած գրոհի համար, այդ ծրագրի շրջանակում սույն քահանան իր վատ գործն է անում։ Եվ դա այն ժամանակ,երբ հնարովի մեղադրանքներով Բագրատ և Միքայել Սրբազանները բանտում են։
***
|
Արագածոտնի թեմը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց: |
Դիտեք նաև՝


