▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս օրերին ժամանակ չունեմ հետևելու չարակամ մարդկանց կարծիքներին. Հայկ Մարության

Life.panorama.am-ը  գրում է.

Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը, ով գրեթե միշտ հասարակական խնդիրներում իր աջակցությունն է ցուցաբերել, այս օրերին եւս զբաղված է զինվորների համար անհրաժեշտ իրերի եւ սննդամթերքի հավաքագրմամբ:

Թեպետ, շատերի մոտ տպավորություն է, թե Հայկ Մարությանը Արցախում տիրող լարված իրավիճակին ոչ մի կերպ չի արձագանքել, քանի որ միայն երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում թեմային առնչվող գրառմամբ հանդես եկավ, բայց նրա խոսքերով, առաջին իսկ օրերից զբաղված է իր համար կարեւոր աշխատանքներով եւ իրեն չեն հետաքրքրում մարդկանց չարամիտ մեկնաբանությունները.

«Գիտեք, այս օրերին ինձ համար այնքան կարեւոր գործերով եմ զբաղված, որ ոչ ժամանակ ունեմ հետեւելու չարակամ մարդկանց կարծքիներին, ոչ էլ հետաքրքրված եմ: Պարզապես խորհուրդ կտամ բոլորին մեր երկրի համար այս ծանր օրերին չարախոսելու փոխարեն միանալ մեզ ու ինչ-որ կերպ օգտակար լինել նրանց, ովքեր իրենց կյանքի գնով են պահպանում մեր անդորրը»,- մեզ հետ զրույցում նշեց Հայկ Մարությանը:

Հայկը «Կարմիր բերետներ 5165» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ալեքսանյանի հետ միասին վերջին օրերին զբաղված է զինվորների համար անհրաժեշտ իրերի եւ սննդամթերքի հավաքմամբ ու մատակարարմամբ, ինչպես նաեւ ռմբակոծության հետեւանքով տուժած խաղաղ բնակչությանը որեւէ կերպ օգնություն ցույց տալով.

«Ես հիմա գործում եմ իմ հրամանատար Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի, հրամանատարության ներքո: Նրա հետ միասին կազմակերպում ենք հումանիտար օգնություն ինչպես մեր զինվորներին, այնպես էլ Արցախում տուժած խաղաղ բնակչությանը, ովքեր ստիպված թողել են իրենց տներն ու հեռացել: Մեր կազմակերպությունը զբաղվում է նաեւ կամավորների հավաքագրմամբ: Ռազմական գործերով զբաղվում է անձամբ Արթուր Ալեքսանյանը, ում հետ կապ հաստատելու համար կարող եք զանգարահել 098516500 հեռախոսահամարով»,- նշեց Հայկն ու ավելացրեց.

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее