| 
			 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եղիշե Մելիքյանի նշանակումը կարո՞ղ է հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ «Փյունիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նշանակումն այս պաշտոնում կարելի է համարել ոչ միայն մարզչական ընտրություն, այլ նաև քաղաքական ազդակ՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը։ Երկրպագուները սկզբունքորեն ողջունում են այս նշանսկումը: Հիշեցնեմ, որ Մելիքյանը բացահայտ ձևով քննադատել է ՀՖՖ-ի որոշումները, նույնիսկ մերժել է նրանց շնորհած մրցանակները։ Սա ցուցիչ է, որ Մելիքյանը Ֆեդերացիայի կամայական ընտրությունը չէ, այլ ֆուտբոլային արժանիքների հաղթանակը։ Կարո՞ղ է սա հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին։ Միգուցե։ Բայց միայն մեկ պայմանով՝ եթե ՀՖՖ-ն չսահմանափակվի այս խորհրդանշական քայլով, այլ գնա համակարգային փոփոխությունների ճանապարհով։ Երկրպագուները սպասում են ոչ թե PR քայլերի, այլ իրական վերափոխման՝ թափանցիկության, արդյունքի, զարգացման ռազմավարության տեսքով»։  | 
		
«Այս նշանակումը կարելի է համարել նաև քաղաքական ազդակ՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը»․ Սուրեն Սուրենյանց
      
      
      
      
        Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
      
      
      Tweet
    
    
      
  
  Սպորտ далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
      

